Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մարգար Եսայանը ոստիկանների դեմ հարձակումը նախագահական համակարգի անցման հետ է կապել

Մարգար Եսայանը ոստիկանների դեմ հարձակումը նախագահական համակարգի անցման հետ է կապել
11.12.2016 | 19:35

Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան ոստիկանների դեմ հարձակումից հետո Twitter-ի իր էջում գրառում է կատարել իշխող կուսակցության հայ պատգամավոր Մարգար Եսայանը։

Նա նշել է, թե պայթյունի միջոցով փորձել են «մեսիջ» ուղարկել նախագահական համակարգի անցմանը դեմ հանդես եկողները։ «Իրենց «մեսիջները» իրենց գլխին ենք քաշելու։ Մենք անցնելու ենք նախագահական համակարգին, ազատագրելու ենք Ալ-Բաբը ու PKK-ի համար բացված միջանցքը աղբն ենք նետելու»,- գրել է իշխանամետ Մարգար Եսայանը։

Դիտվել է՝ 802

Մեկնաբանություններ